Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մшhը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հոկտեմբերի 15-ինժամը 17:30-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի մարմին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները հայտնել են, որ երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակավայրերից մեկից, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։ Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ մահացածը 3 ամսական աղջնակ է։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *