40․000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավը վաղը կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը․ հայտնում է ТАСС-ը։
«Հետագա բեռնափոխադրումներն անպայման կհետևեն։ Ըստ երկու առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնության՝ մենք կբավարարենք Միացյալ Նահանգների կարիքները մեր հնարավորությունների սահմաններում», – նշել է նա։
Նովակի խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացը գտնվում է վերջնական փուլում։
Նա հավելել է, որ մինչև տարեվերջ այլ երկրներ, ոչ միայն Միացյալ Նահանգները, ևս կկարողանան ստանալ ռուսական դիզելային վառելիք, իսկ Մոսկվան կարող է լիովին վերականգնել դիզելային վառելիքի արտահանման ծավալները։