Առանց մեր աջակցության Ուկրաինան գոյություն չէր ունենա․ Ռուբիո

Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ առանց Վաշինգտոնի և Թրամփի վարչակազմի օգնության։ Այս մասին, ըստ Bloomberg-ի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ։

Նա հերքել է պնդումները, թե Վաշինգտոնը դիտավորյալ դադարեցրել է Կիևին հետախուզական տվյալների փոխանակումը և ռազմական աջակցությունը։

«Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի օրոք, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա։ Ուկրաինան որպես ինքնիշխան պետություն գոյություն չէր ունենա», – ասել է Ռուբիոն։

Այսկերպ նա մեկնաբանել է լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ներգրավված է եղել Ուկրաինայում Starshield արբանյակային կապի համակարգի գործունեության սահմանափակման գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *