«Վա՜յ այն քաղաքական ուժին, որ մտածում է, թե երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ լինում են․ նրանց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Շատ կառուցողական են մոտենում երկու կողմն են դեպքերին։ Լինում է նաև այն, ինչ վերջերս եղավ՝ զինվոր անցավ և հանցագործություն գործեց։ Այդտեղ էլ պետք է արժանին մատուցել՝ շատ ադեկվատ են մոտեցումները»,-ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա շեշտել է՝ նման դեպքերից հնարավոր չէ խուսափել:
«Անընդհատ փորձում եք ասել, որ կա վատ բան։ Հա, կա, գիտեմ։ Հիմա ինչ անենք՝ փակենք, նորից վերադառնանք հակամարտությա՞ն։ Սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»,-շեշտել է նախարարը։