ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի և հայ-թուրքական հարաբերությունների վրա Բաքվի ու Անկարայի միջև առկա լարվածության ազդեցությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված չէ երկրների միջև հակասություններով և իր հարաբերությունները դրանց վրա չի կառուցում։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում կապ են տեսնում.
«Մենք տեսնում ենք առանձին կարգավորումներ։ Թուրքիայի հետ էլ բավականին դրական դինամիկայով երկխոսություն ունենք։ Կասեք՝ ամբողջական սահմանի բացում չկա, բայց կան բաներ, որ 1-2 տարի առաջ չկային»,- ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյան՝ հավելելով, որ նույն գործընթացն ընթանում է նաև Ադրբեջանի հետ։
«Առիթ ունեցա մի քանի անգամ ասել, որ առաջընթաց կա՝ առևտուր, տարանցիկություն ևն»,- հավելել է նախարարը։
Նա վստահեցրել է, որ հարևանների հետ համագործակցության մեջ վատ բան չի տեսնում։