
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ուղերձ է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիլցի կապակցությամբ։
«Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլ դիվանագետների հետ միասին, այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։