Իշխանությունը փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան»-ի հեղինակությունը և ազդել ընտրական գործընթացի վրա․ Հայտարարություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և 14 համակիրների ձերբակալության մասին.

«Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։

Մեր գնահատմամբ՝ տեսանյութը քաղաքական նպատակներով տարածվել է հանրությանը մոլորեցնելու համար։ Նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ ընտրական հանձնաժողովին ներկայացվել են թափանցիկ հաշվետվություններ։

Սա ժողովրդավարություն չէ, այլ օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ։ Իշխանությունը փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան»-ի հեղինակությունը և ազդել ընտրական գործընթացի վրա՝ մեղադրանքներ հնչեցնելով նախքան փաստերի հաստատումը։

Սիրելի՛ ստեփանավանցիներ, այս գործողություններով փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *