Մեգանը ցանկանում է Սուրբ Ծնունդն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ Հարրին հույս ունի հաշտվել հոր՝ Չարլզ III-ի հետ

Մեգան Մարքլը չի ցանկանում Սուրբ Ծնունդն անցկացնել թագավորական ընտանիքի հետ։ Հարրին հույս ուներ հաշտվել հոր հետ։

Մեգան Մարքլի՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում՝ բրիտանական թագավորական ընտանիքից հեռու անցկացնելու որոշումը ցավալի հարված է եղել արքայազն Հարրիի համար, հայտնում է RadarOnline-ը։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Հարրին հույս ուներ տոները Մեծ Բրիտանիայում անցկացնել կնոջ և երեխաների հետ՝ փորձելով վերականգնել հարաբերությունները հոր՝ Չարլզ III թագավորի հետ։

Մինչդեռ Մեգանը, ըստ աղբյուրների, մտադիր է Սուրբ Ծնունդը Կալիֆոռնիայում անցկացնել մոր՝ Դորիա Ռագլանդի հետ։
Նա չի ցանկանում կրկին հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ստիպված կլինի փորձել շահել թագավորական ընտանիքի բարեհաճությունը։

Հարրին, սակայն, անհանգստանում է, որ ևս մեկ ընտանեկան տոն առանձին անցկացնելը կարող է ավելի խորացնել իր և հոր միջև եղած հեռավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *