Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին հայտնում է APA-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կբարձրանա ավելի բարձր մակարդակի։

Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազանգի և Ադրբեջանի պետական անկախության վերականգնման 35-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների համար։

Ադրբեջանի նախագահն իր հերթին վստահություն է հայտնել, որ ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *