«Ուժեղ Հայաստան»–ի համակիր կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ դատարանը 2 ամսով կալանավորել էց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են եղել Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների շրջանում: Ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Արսեն Գևորգյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *