Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել։
Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ, իսկ Իրանը փորձում է ստեղծել «մահաբեր զենք»։
Նեթանյահուն ընդգծել է, որ դա սպառնալիք է Իսրայելի համար, և այն վերացնելու միակ միջոցը Իրանի իշխանությունների տապալումն է։
«Հետևաբար, այս սպառնալիքը մեկընդմիշտ վերացնելու միակ միջոցը Իրանում վարչակարգի տապալումն է։ Հենց այդպիսի հրահանգ եմ տվել Իսրայելի պաշտպանության բանակին, «Մոսադին» և անվտանգության մարմիններին։ Իմ բարեկամը՝ նախագահ Թրամփը, նույնպես կարծում է, որ սա միակ ճանապարհն է։ Մի քանի օր առաջ նա հայտարարեց, որ մենք պատրաստ ենք գործը հասցնել ավարտին, բայց դա կանենք միայն ձեր՝ Իսրայել պետության հետ միասին», – նշել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «դասեր չի քաղել» տեղի ունեցածից և «հետևում է իր հոր հետքերին»։