Դատարանը վաղը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ կալանքը երկարաձգելու միջնորդությունները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել էին «դատարանի ծանրաբեռնվածության» պատճառով։

«Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը:

Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները»,– ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *