Ի՞նչ է ծրագրում անել հարևանների հետ պատերազմի մեջ գտնվող Իրանը

Իրանը շարունակում է մնալ պատերազմական վիճակում, և խաղաղությունը դեռ շատ հեռու է։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ Իրանը բախվում է ռազմական սպառնալիքների և լայնածավալ տնտեսական պատժամիջոցների, ուստի բոլոր որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

«Երկիրը պատերազմական վիճակում է, պատերազմը շարունակվում է, և մենք դեռ չենք հասել խաղաղության։ Մենք դեռ շատ հեռու ենք դրանից։ Հետևաբար, բոլոր որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով երկրում տիրող ռազմական իրավիճակը», – ընդգծել է Արաղչին։

Նա նաև նշել է արտահանմանը աջակցելու կարևորությունը շարունակվող դիմակայության պայմաններում։ Իրանի գլխավոր դիվանագետն ասել է, որ Թեհրանը աշխատում է մաքսային սակագների նվազեցման և առևտրային կապերի ընդլայնման ուղղությամբ, հիմնականում հարևան պետությունների հետ։

Մեկնաբանելով Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ Արաղչին հայտարարել է, որ Իրանն արդեն ներկայացրել է իր ծրագիրը Վաշինգտոնին։

«Եթե նրանք անկեղծորեն հետաքրքրված են բանակցությունների առաջխաղացմամբ և Հորմուզի նեղուցի բացմամբ, թող կատարեն մեր պայմանները, որպեսզի ամեն ինչ կարգավորվի», – ասել է նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ հանձնվել ճնշման տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *