
Երևանը ժամանակի ընթացքում կարող է իր համար ճիշտ որոշում կայացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) անդամակցությունը շարունակելու կամ կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Ժամանակն անցնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումները, աշխարհում իրավիճակը փոխվում է։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն ու հայ ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնեն՝ մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե դուրս գալ դրանից»,- ասել է Մասադիկովը։