Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Ենիսեյսկի շրջանում բնակվող կինը կարողացել է պաշտպանվել գազազած արջից, որը փորձել է ներխուժել նրա տուն։ Այս մասին, GAzeta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է «ЧП Хакасия» տելեգրամյան ալիքը։
Կնոջ խոսքով՝ ինքն արթնացել է ձայներից և սկզբում կարծել է, թե իր տան բակ գինովցած մեկն է մտել։ Սակայն պարզվել է, որ արջը կոտրել է պատուհանի շրջանակը և գլուխը ներս մտցրել սենյակ։
Տարեց կինը սկզբում սկսել է սպասք նետել կենդանու ուղղությամբ, ապա վերցրել է կաթսան և հարվածել արջի դնչին։
«Ուղիղ քթին էի խփում։ Ես խփում էի, իսկ նա հետ էր քաշվում։ Հետո ամբողջ ուժով հարվածեցի, նա ցատկեց ու փախավ», – պատմել է կինը։
Հաղորդվում է, որ արջին հետ մղելուց հետո կինը զանգահարել է դստերը, որն էլ դիմել է արտակարգ ծառայություններին։ Ժամանած որսորդները հետքերով գտել են կենդանուն և սպանել կենդանուն մանկական խաղահրապարակի մոտ։
Լուսանկարը ստեղծված է ԱԲ–ով։