Քուշները հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններում «հուսադրող առաջընթացի» մասին

 ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններում «հուսադրող առաջընթացի» մասին։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում հուսադրող առաջընթաց է գրանցվել։ Ես և Սթիվ Ուիթքոֆը շնորհակալ ենք Դոնալդ Թրամփին՝ նրա առաջնորդության, ինչպես նաև մեր ուկրաինացի, եվրոպացի և ռուս գործընկերներին՝ կառուցողական համագործակցության համար։

Առջևում դեռ բարդ աշխատանք կա, սակայն մենք իրական հնարավորություն ունենք այս պատերազմը անցյալում թողնելու և հիմք ստեղծելու՝ կայուն խաղաղության, անվտանգության ու ապագա սերունդների բարեկեցության համար», – գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *