Ստեփանավանում անհասկանալի քաղաքական կենդանիներ են հայտնվել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Ստեփանավանը փոքր քաղաք է, ու բոլորն էլ գիտակցում են, թե ձեր ձեռամբ կազմակերպված այս շոուներն ինչ նպատակ ունեն և ինչ նպատակ են ունեցել։ Դուք գնալու եք Երևան, էս մարդիկ մնալու են այս քաղաքում, մի՛ փորձեք կեղտոտ բառամթերք օգատգործելով ինչ–որ նոր տրամադրություններ ստեղծել»,– նշել է նա։
Պատգամավորը նաև կոչ է արել մերձիշխանական շրջանակներին՝ դուրս գալ փողոց ու մարդկանց հարցնել՝ արդյոք հավատում են իրենց կազմակերպած շոուներին, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։