«Ոչ միայն կպատասխանենք, այլև կներխուժենք ցանկացած երկիր». Իրանի ռազմական դոկտրինը դառնում է «հարձակողական և ասիմետրիկ»

Իրանի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր
ռազմական դոկտրինը այժմ դառնում է «հարձակողական և ասիմետրիկ»։

«Նախկինում
Իրանի պաշտպանական դոկտրինը եղել է զուտ պաշտպանողական. մենք հայտարարել էինք, որ
մեզ վրա հարձակման դեպքում մենք կպատասխանենք»,- SNN-ին տված հարցազրույցում ասել
է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբբին։

Մերձավոր
Արևելքում լարվածության աճի ֆոնին ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը սպառնացել է «ներխուժել»
ցանկացած երկիր, որը կհարձակվի Իրանի վրա։

«Հիմա
մենք ասում ենք. եթե որևէ երկիր հարձակվի մեզ վրա, մենք ոչ միայն կպատասխանենք,
այլև կներխուժենք նրա տարածք։ Մեր դոկտրինը դառնում է հարձակողական և ասիմետրիկ։
Մենք հակառակորդին կհարվածենք այնպես, որ նա գիտակցի մեր գործողությունների ողջ
ուժը»,- զգուշացրել է իրանցի գեներալը։

Մոհեբբին
նաև հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում է ներկայացնել սպառազինության նոր տեսակ,
որը նա անվանել է «բոլոր ռումբերի հայր», փոխանցում են իրանական լրատվամիջոցները։
«Մենք գտնվում ենք «բոլոր ռումբերի հոր» շնորհանդեսի նախապատրաստական
​​փուլում։ Սա հակառակորդի
համար
նոր բան է»,- ասել է Մոհեբբին։ Սպառազինության նոր տեսակի մասին, որը ենթադրաբար հայտնվել է Իրանում, նա որևէ մանրամասն չի հայտնել։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *