Գառնիում հայտնաբերվել և ձերբակալվել է երեք մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։

Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Նա կալանավորվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *