Հայաստանն ու Ադրբեջանը Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն 2027-2028 թվականներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Այս տարի դժվար հասցնենք»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանագրի ստորագրման ուղղությամբ պետք է աշխատեն Ադրբեջանի հետ։
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ նա շեշտել է, որ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չպետք է ընկալվեն որպես նախագծի հետաձգման անհրաժեշտություն։
«Սա թող չմեկնաբանվի, որ ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք Խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն TRIPP-ը պետք է սպասի։ Ո՛չ, մեկը մյուսի հետ կապ չունի»,- նշել է Փաշինյանը։