Նիկոլ Փաշինյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր Սահմանադրության ընդունման համար։
«Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։