«Շամոնդ» վիրուսից առաջին անգամ մարդ է մահացել

Ֆրանսիայում «Շամոնդ» վիրուսից առաջին անգամ մարդ է մահացել․ գրում է Reuters-ը:

Սա վիրուսի հետևանքով ոչ միայն մահվան, այլև վարակվելու առաջին՝ փաստագրված, դեպքն է։

Դեռևս հստակ չէ՝ ինչպես է հանգուցյալը վարակվել վիրուսով։

«Չկան գիտական տվյալներ, որ հաստատում են վիրուսի փոխանցումը մսի, կաթի կամ դրանք պարունակող (վերամշակված) այլ ապրանքների միջոցով»,- հայտնել են Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունից։

Նշենք, որ «Շամոնդ» վիրուսը կենդանիների վարակիչ հիվանդության հարուցիչ է։ Այն փոխանցվում է արյունածուծ մժեղների միջոցով և ախտահարում է, հիմնականում, խոշոր եղջերավոր անասուններին: Վիրուսն առաջին անգամ հայտնաբերել են Նիգերիայում 1960-ականներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *