
Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: