Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը օրինակ կարելի է համարել Ուկրաինայի հակամարտության համար․ Ամիրբեկով

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի զարգացումը բնորոշել է որպես խաղաղության գործընթացի կարևոր լրացուցիչ առավելություն, հայտնում է The Brussels Times-ը։

Ամիրբեկովն առանձնացրել է ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող TRIPP նախագիծը՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հարավային հատվածով։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածությունը կարող է դառնալ խաղաղության լավագույն երաշխիքներից մեկը։

Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ Ամիրբեկովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարող է օրինակ ծառայել՝ կանխելու նոր բաժանարար գծերի առաջացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *