Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում


Սպորտ


Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան ցանկություն է հայտնել, որ իր հայրենակից և կատալոնական Լամին Յամալը նվաճի «Ոսկե գնդակը»։


Հեղինակավոր մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին։ Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվողը համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը։

«Հուսով եմ, որ այս տարի Լամին Յամալը կնվաճի «Ոսկե գնդակը»։ Նա անհավանական մրցաշրջան է անցկացրել։ Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում»,- Ռայայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

ամալը «Բարսելոնայի» կազմում դարձել է Լա լիգայի նախորդ խաղարկության հաղթող, ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականի հետ նվաճել է աշխարհի առաջնության գավաթը։ Նախորդ տարի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով երիտասարդ ֆուտբոլիստը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *