Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ․Վենս

Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ․ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հաջողվել է աշխուժացնել բանակցային գործընթացը։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ուիթքոֆը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները։

«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Վենսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *