Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ԺՊ է նշանակել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կարգադրում եմ.

1. 2026 թվականի հոկտեմբերի 21–ից՝ 6 (վեց) ամիս ժամկետով, Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել նույն վարչության պետի տեղակալ Էլեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *