ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում՝ սպանելով երեք երեխայի և մեկ ուսուցչի։ Ավելի ուշ նրան գնդակահարել է տեղի բնակիչը. հայտնել է ոստիկանությունը։ Զոհված երեխաները եղել են 5, 8 և 11 տարեկան։ Եվս մեկ՝ 7-ամյա երեխա, ինչպես նաև 54-ամյա ուսուցիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Իրավապահների տվյալներով՝ զինված դեռահասը ներխուժել է Silver Rail Elementary տարրական դպրոց՝ կրակելով փակ դռների ուղղությամբ։
Կասկածյալի մասին, բացի նրա տարիքից, ոստիկանությունը այլ տեղեկություններ չի հայտնել։ Հայտնի չէ նաև՝ արդյոք նա որևէ կապ է ունեցել դպրոցի հետ։
Բենդի ոստիկանապետի խոսքով՝ 16-ամյա դեռահասին գնդակահարել է տեղի բնակիչը, որը նկատել է, թե ինչպես է նա ներխուժում դպրոց, և հետևել նրան։
Օրեգոնի նահանգապետ Թինա Կոտեկը շնորհակալություն է հայտնել բնակչին, որը, նրա խոսքով, «հերոսաբար միջամտել է՝ կանխելու մարդկային նոր կորուստները»։