World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026, հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
«Միջազգային այս հեղինակավոր մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, դարավոր ավանդույթներն ու զբոսաշրջային գրավչությունը։
Այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություն է՝ միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու իր մշակութային արժեքները և ներկայանալու, որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն»,– ասված է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության մեջ։