Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին՝ ներկայացնելով գործողությունների եռամյա ծրագիր, որը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։ Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ հայտարարության մեջ։

«Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել են Կանադայի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին»,- ասվում է փաստաթղթում։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադայի և Թուրքիայի հարաբերությունները կամրապնդվեն։

«Մեր նպատակը ոչ թե ինքնաբավությունն է, այլ հավաքական դիմակայունությունը։ Հենց այդ պատճառով Կանադան խորացնում է գործընկերությունը հուսալի երկրների հետ՝ երկու կողմերի համար նոր հնարավորություններ ստեղծելով։ Թուրքիան բացառիկ գործընկեր է», – ընդգծել է Քարնին։

Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Կանադայի վարչապետը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում Անկարայի «դիվանագիտական դերը»։ Նրա խոսքով՝ Թուրքիան կենտրոնական դեր է խաղում աշխարհի ամենաբարդ հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում՝ Գազայում, Ուկրաինայում և Իրանի շուրջ հակամարտությունների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *