Մարգարիտա Սիմոնյանը կգլխավորի ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդը

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը համաձայնել է գլխավորել Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդը։

«Շատերը գիտեն, որ տարիներ շարունակ փորձում եմ օգնել այն մարդկանց, որոնք բախվում են անարդարության։ Երբեմն դա հաջողվում է, երբեմն՝ ոչ»,- գրել է նա «Մաքս» հարթակում։

Այսպես է գլխավոր խմբագիրն արձագանքել օմբուդսմեն Յանա Լանտրատովայի առաջարկին։ Վերջինս ընդգծել է Սիմոնյանի՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու և պատասխանատու մարդկանց համախմբելու կարողությունը՝ վստահություն հայտնելով, որ խորհուրդը կդառնա քաղաքացիներին աջակցելու արդյունավետ հարթակ։

«Գիտեմ, թե որքան եռանդով և անմնացորդ է Յանա Լանտրատովան զբաղվում այս գործով։ Եվ ուրախ կլինեմ օգնել նրան»,- խոստացել է Սիմոնյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *