Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ. Վենս

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Վենսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆին հաջողվել է աշխուժացնել բանակցային գործընթացը։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ուիթքոֆը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները։

«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Վենսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *