Լսել եմ, որ հաջորդ մենամարտս տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու իր հնարավորության մասին։

«Դատելով նրանից, թե ինչ եմ լսել՝ հաջորդ անգամ կմենամարտեմ տիտղոսի համար։ Հաջորդ տարվա սկզբին՝ մոտավորապես առաջին եռամսյակում»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը։

Այս պահին թեթև քաշային կարգի չեմպիոնը ամերիկացի Ջասթին Գեյջին է։ Սակայն հավանականություն կա, որ Գեյջին կավարտի կարիերան և չեմպիոնական տիտղոսը կթողնի թափուր։

UFC-ում իր վերջին մենամարտում Ծառուկյանը սեպտեմբերին կայացած UFC 331 մրցաշարի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին։ Այդ հաղթանակը նրան ավելի է մոտեցրել տիտղոսային մենամարտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *