Գազի թանակցո՞ւմ, տնտեսական կոլա՞փս․ Ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին զեկույցը փաստում է՝ ԵԱՏՄ-ում բացահայտ քննարկում են Կառույցին՝ Երևանի անդամակացության կասեցման հարցը՝ մինչև Հայաստանում հանրաքվե կանցկացվի։ Գազի գնի 69% թանկացում, ՀՆԱ-ի 15.6% անկում, արտահանման փլուզում և դրամական փոխանցումների կրկնակի կրճատում՝ զեկույցի թվային պատկերն է։ Սա տնտեսական նախազգուշացո՞ւմ է, թե՞ վերջնագիր Երևանին։ Armat Media-ի հետ զրույցում՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասում է՝ առաջին հարվածը լինելու է էներգետիկ ոլորտին։
«Գազի գնի բարձրացումը շղթայական թանկացման մեծ ալիք է բերելու․ Կենտրոնական բանկն անզոր է լինելու զսպել գնաճը»,- ասում է տնտեսագետը։
ՔՊ-ում, սակայն, նախընտրում են վարդագույն ակնոցով նայել ապագային։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է՝ զեկույցի թվերն ուռճացված են, իսկ ՔՊ-ականները հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանի առաջև դրված չէ․ Մասնագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը չունի անվտանգության բարձիկներ, իսկ քաղաքական որոշումների ամբողջ ծանրությունն ի վերջո, կրելու է շարքային քաղաքացին։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ