ՌԴ ԱԳՆ-ն Նեթանյահուին մեղադրել է Ռուսաստանի հասցեին ստեր տարածելու մեջ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ համացանցում հակասեմական արշավին Մոսկվայի առնչության մասին հայտարարությունները որակել են որպես «չհաստատված»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Նախարարությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեղադրանքները հնչել են հոկտեմբերի 18-ին, երբ երկու երկրները նշում էին լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 35-ամյակը։ Գերատեսչությունում նաև հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարության վարած քաղաքականության շնորհիվ երկրում հակասեմականության դրսևորումները գործնականում բացակայում են։

ՌԴ ԱԳՆ-ում մեղադրանքների հնչեցումը կապել են Իսրայելում հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։ Նախարարության գնահատմամբ՝ Նեթանյահուն նախընտրել է հրապարակային հայտարարություններ անել՝ մասնագետների միջև կիբեռանվտանգության հարցերի քննարկման փոխարեն։

Մեկնաբանելով վարչապետի՝ «բոտերի ֆերմաների» մասին հիշատակումը՝ գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս 2018 թվականին Իսրայելին առաջարկել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, սակայն պատասխան չէր ստացել։ Մոսկվայում կարծում են, որ նման համագործակցությունը կօգներ խուսափել նմանատիպ վեճերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *