Կիևի կորցրած տարածքները «նրա տարածքը» չեն, այլ Ռուսաստանի պատմական հողերն են․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու՝ տարածքները զիջելու պատրաստակամության մասին խոսքերը՝ նշելով, որ այդ տարածքները ոչ թե Ուկրաինայի, այլ պատմական Ռուսաստանի տարածքներն են։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրին՝ տարածքի շուրջ 25%-ը կորցնելու պայմանով։

«Նախ՝ այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն այն է, որ դրանք նրանց տարածքները չեն, դրանք պատմական Ռուսաստանի տարածքներն են», – լրագրող Պավել Զարուբինին ասել է պետության ղեկավարը։

Պուտինը նշել է, որ այդ տարածքներում ապրող մարդիկ քվեարկել են պետության անկախության և Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման օգտին։

«Ինձ թվում է՝ տարածքային որևէ կորստի մասին խոսելն անտեղի է», — ընդգծել է պետության ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *