Տիբեթում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 46-ի

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 46-ի, նրանցից 11-ը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Երկրաշարժի հետևանքով վնասվել կամ ավերվել են 339 ընտանիքի տներ, տուժել է նաև անասունների պահման 20 փարախ։

Երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ Նագչու քաղաքային օկրուգի Բաչեն շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *