ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում:
Նաև սրանով է պայմանավորված, որ այս ամենին զուգահեռ տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հաճախ հետաձգվում են:
Իշխող ռեժիմը լավ գիտի, որ այս մարդիկ չեն կատարել իրենց վերագրվող հանցագործությունները, սակայն խնդիր ունի գործը երկար-բարակ ձգելու, որպեսզի գործով անցնող անձանց քաղաքական, հասարակական ակտիվությունը առավելագույնս սահմանափակվի: