Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործը կարճվել է

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի ներկայացրած՝ իրենց կարգալույծ հռչակելու մասին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանի՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է, որ այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ առաքելական եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։ 

«Պետության և Եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը»,-գրել է նա։

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի վճռի հրապարակման օրը, ըստ «ԴատաԼեքս»-ի, օգոստոսի 17-ն է։ ABC Media-ն քաղաքացիական դատարանից փորձել էր պարզել՝ ինչո՞ւ հրապարակված չէ։ Հստակ պատճառ չի նշվել, խոստացել են վճիռը հրապարակել այսօր՝  սահմանված ժամկետից 67 օր անց։

Անի Աբաղյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *