Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով: Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։

«Կարծում եմ՝ այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը»,- դատարանի մոտ հայտնեց փաստաբան Հակոբ Կուրեղյանը ու հավելեց՝ դատական ակտը ստանալուն պես բողոքարկելու են։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *