Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առանց քննության է թողել Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը։
Դատարանը որոշել է, որ հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Միաժամանակ, դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
radar armenia