TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում։

«Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի լիագումար նիստում:

Այսպիսով, նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ Ի գիտություն. ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են, և ՀՀ-ում դրանց ավարտից հետո ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ այս միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի»,- ասվում է «ԹՐԻՓՓ Հայաստան» էջի հրապարակած հաղորդագրության մեջ, որը վերահրապարակել է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը ևս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *