Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ

UFC-ի թեթեւ քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել է RAF 24 մրցաշարին նախորդող մամուլի ասուլիսի ընթացքում։

Միջադեպի պատճառ է դարձել ամերիկացի մարտիկ Դիլոն Դանիսի պահվածքը։ Նա կրել է UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաեւին վիրավորող գրությամբ շապիկ եւ լրագրողների ներկայությամբ կրկնել վիրավորական արտահայտությունը։

Դրան ի պատասխան՝ Արման Ծառուկյանը հարձակվել է Դանիսի վրա։ Իրավիճակն ավելի է սրվել, երբ միջադեպին միացել է նաեւ Չիմաեւը։ Անվտանգության աշխատակիցները միջամտել են եւ բաժանել մասնակիցներին։

Սպասվում է նաեւ Ծառուկյանի եւ Դանիսի գոտեմարտը։

RAF 24 մրցաշարի շրջանակում նրանք պետք է մրցեն չեմպիոնական գոտու համար Լաս Վեգասում։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը նախորդ մենամարտում հաղթել էր UFC-ի թեթեւ քաշային կարգի դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *