Ադրբեջանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

«Քննարկել ենք Ադրբեջանից Հայաստան տեղափոխվող ապրանքների և փոխադարձ այցերի հարցերը։ Ես նաև իմ գործընկերոջը փոխանցեցի մեր ակնկալիքները Հայաստանից այս գործընթացի ավարտի վերաբերյալ», – նշել է ադրբեջանցի նախարարը։

Նրա խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակել ավելի լայն աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ռուս-ուկրաինական պատերազմի և այլ հարցերի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *