72-ամյա Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ շուտով կծնվի իր դուստրը. Երգիչը հինգերորդ անգամ հայր է դառնալու

«Машина времени» խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ իր ընտանիքը համալրվում է․ նա դուստր է սպասում։ Երաժիշտը կիսվել է այդ լուրով Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցի ժամանակ։

Լրագրողի հետ զրույցում 72-ամյա արտիստը նշել է, որ երիտասարդ տարիքում հայր լինելը ֆիզիկապես ծանր է։ Նա կատակով երեխաներին անվանել է «արյուն ծծողներ»՝ բացատրելով, որ նրանք ծնողների կարիքն ունեն ամեն վայրկյան։

«Պետք է սա անել, այն ցույց տալ, խաղալ նրանց հետ… Կա մի կարճ ժամանակահատված, երբ նրանք քնում են, բայց այս փոքրիկ չարաճճին գրեթե ընդհանրապես չի քնում», — եզրափակել է Մակարևիչը։

Երաժիշտը 2019 թվականին ամուսնացել է Էյնաթ Քլայնի հետ․ սա նրա չորրորդ ամուսնությունն է։ 2022 թվականին զույգը որդի է ունեցել՝ Էյթանին։ Մակարևիչը նախորդ հարաբերություններից ունի նաև երկու դուստր և մեկ որդի։

Top-News.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *