Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսին


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 2-4-ը կործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Աբու Դաբիի նավթի միջազգային ցուցահանդեսին և համաժողովին (ADIPEC) մասնակցելու նպատակով։

Կառավարության ղեկավարի ընդունած որոշման մեջ ասվում է. «Դավիթ Խուդաթյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *