Քիմ Քարդաշյանն իր 46-ամյակը նշել է շքեղ երեկույթով՝

Քիմ Քարդաշյանը 46-ամյակը նշել է շքեղ երեկույթով։ Նրա փայլուն կերպարը՝ ուշադրության կենտրոնում էր։

Ռեալիթի շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր 46-ամյակը նշել է Լոս Անջելեսում կազմակերպված շքեղ երեկույթով՝ գրավելով հյուրերի ուշադրությունը իր համարձակ ու փայլուն կերպարներով։

Տոնական երեկույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Waldorf Astoria Beverly Hills հյուրանոցում գտնվող Baldi’s ռեստորանում։

Երեկոյի ընթացքում Քիմը ներկայացել է մի քանի կանաչ և կարմիր զգեստներով։ Նրա հիմնական կերպարը փայլուն մինի զգեստն էր՝ խորը դեկոլտեով, որը նա համադրել էր սև կրունկներով կոշիկների և թանկարժեք քարերով զարդարված գլխազարդերի հետ։

Տոնակատարությանը ներկա են եղել Քիմի ընտանիքի անդամները՝ մայրը՝ Քրիս Ջեները, քույրերը՝ Քորթնի, Քլոե և Քայլի Ջեներները, եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, ինչպես նաև այլ հյուրեր։

Տոնական երեկույթի լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում՝ ներկայացնելով աստղի շքեղ կերպարներն ու ծննդյան տոնակատարության մթնոլորտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *