Օլիմպիակոսը սեփական հարկի տակ հանդիպեց Սպարտայի հետ


Սպորտ


ԵԼ լիգայի փուլի երրորդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ հանդիպեց Պրահայի «Սպարտայի» հետ։


Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 78-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Գոնսալեսը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հունական թիմի կազմում մասնակցեց հանդիպմանը՝ 74-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։


«Օլիմպիակոսը» շարունակում է հաղթարշավը․ թիմը հաղթել է ԵԼ-ում իր բոլոր հանդիպումները և 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատար 5 ակումբների շարքում է։


«Քրիսթալ Փելասը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Բեշիքթաշի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Նդիդիի և Օլայտանի գոլերին անգլիական թիմի ֆուտբոլիստները պատասխանեցին Յերեմի Պինոյի և Մատետայի գոլերով։ «Քրիսթալ Փելասը» 4 միավոր ունի իր ակտիվում այս հանդիպումից հետո։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *