Հոկտեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» և զիջեց 0-4 հաշվով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։
«Իհարկե, դետալները շատ որոշիչ եղան, բայց պետք է հասկանանք նաև՝ ինչ թիմի դեմ էինք խաղում։ Շատ որակյալ թիմ է «Ալկմարը», 6 փոփոխություն էր կատարել մարզիչը նախորդ խաղի համեմատ։
Մենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենք։ Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար, սովորականից ավելի քիչ էինք գնդակով, բայց երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին բարելավեցինք մեր խաղը։
Բնականաբար ռիսկային էր միանգամից 4 փոփոխություն կատարելը, բայց զգացի՝ այդ պահին կար անհրաժեշտություն»,- հանդիպումից հետո ասել է Տուլիպան։