Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի առաջին կեսին՝ Աբու Դաբիում. Պեսկով

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա
եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի առաջին կեսին՝ Աբու Դաբիում, հայտնել
է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա
ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Պուտինը ներկայացրել է եռակողմ
բանակցությունների թեման՝ դրանք Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերն են
խաղաղ կարգավորումից հետո։

Ուկրաինայի
հարցով բանակցություններին ԵՄ հատուկ բանագնացի նպատակահարմարությունը կախված է
Բրյուսելի դիրքորոշումից։ «Ոչինչ չի կարելի բացառել, բայց Աբու Դաբիում նոյեմբերի
առաջին կեսին նախատեսված բանակցությունները կլինեն եռակողմ»,- ասել է Պեսկովը։

Ընդհանուր
առմամբ, Կրեմլի դիրքորոշումն այն է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության
քննարկումը առանց մյուս կողմերի մասնակցության անհնար կլինի։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *